BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Վռազողը տղա չի բերի»

«Վռազողը տղա չի բերի»
21.06.2013 | 12:16

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի համադաշնության գավաթի խաղարկությունում հայտնի են արդեն կիսաեզրափակիչ դուրս եկած երկու թիմերը: Մեկը բրազիլացիներն են, ովքեր ճապոնացիներին 3:0 հաշվով հաղթելուց հետո հաղթեցին նաև մեքսիկացիներին (2:0), մյուսը` իտալացիները: Տեղեկացված եք, որ առաջին խաղում նրանք հաղթահարել էին մեքսիկական արգելքը (2:1), իսկ երեկվա մրցավեճում գրավեցին նաև ճապոնական բաստիոնը (4:3):
Վերջինս, ինչպես և վկայում է արձանագրված հաշիվը, Չեզարե Պրանդելիի թիմին դժվարությամբ տրվեց: Հրաշալի հասկանում եք, որ իտալացիներին երեք գոլ խփելն այնքան էլ հեշտ բան չէ, քանզի այս թիմի մենաշնորհն է աշխարհի լավագույն պաշտպանություն ունեցողի համբավը, եթե անգամ մոռանալու լինենք Բուֆոնի պարագան, ով համաշխարհային ֆուտբոլում հայտնի է բոլոր ժամանակների դարպասապահների դարպասապահ թող որ ոչ պաշտոնական, սակայն բացառիկ պատվաբեր տիտղոսով:
Բրազիլիայի ու Իտալիայի ընտրանիների հավաքած միավորների առավելագույն պաշարն առաջին հայացքից «բովանդակազրկում» է խմբային փուլում նրանց միջև սպասվելիք հանդիպումը: Սակայն դա միայն առաջին հայացքից, որովհետև շատ բան կախված է նրանից, թե հարակից խմբայինից կիսաեզրափակիչ ո՞ր տեղով դուրս կգան իսպանացիները: Ճիշտ է, Բոսկեի տղաները դեռ չեն լուծել մինիմում ծրագիրը (ականջդ կանչի, Լենին, քո անմահ տերմինոլոգիայով), սակայն որ կլուծեն, կասկած չկա: Այս հենքի վրա պարզից էլ պարզ է, որ ո՛չ բրազիլացիները, ո՛չ էլ իտալացիները չեն կամենա նման ուժեղ մրցակից ունենալ արդեն իսկ կիսաեզրափակիչում, մանավանդ որ դրանից խուսափելու հնարավորություն կա: Այնպես որ, ժամանակից շուտ չգցենք Ա խմբում սպասվելիք գլխավոր դիմակայության հարգը, սպասենք իրադարձությունների զարգացմանը:
Եթե կա մեկը, որ կարծում է, թե զարգացումների առկա ֆոնին Ա խմբում այլևս հետաքրքրություն չի ներկայացնելու առաջիկայում կայանալիք Մեքսիկա-Ճապոնիա դիմակայությունը, ապա այդ մեկը չարաչար սխալվում է: Այսպես կոչված, «ռեգիոնալ» չեմպիոններ Ճապոնիան ու Մեքսիկան, որքան էլ արդեն դուրս են համադաշնության գլխավոր մրցանակի համար պայքարից, այդուհանդերձ, «համազգեստի» պատիվ փրկելու խնդիր ունեն և կռիվ պիտի տան խմբայինի անպատվաբեր չորրորդ հորիզոնականից խուսափելու համար, ինչը պակաս գործոն չէ: Մյուս կողմից էլ, ի՞նչ իմանաս, նրանք էլ մեր ֆուտբոլի ֆեդերացիայի նման ֆեդերացիայի գլխին մեկը չունե՞ն, որ նախագահական իր բարձր դիրքերից թիմին «քաշի» շշի ու հավաքականի գլխավոր մարզչի փոխարեն դատողություններ անի: Սակայն եկեք «գոհանանք» մեր ունեցածով, ուրիշի դարդն էլ մեր ուսերին չառնենք` ձևացնելով, թե մեր ունեցածը քիչ է. հետո՞ ինչ, որ համաշխարհային ազգ ենք, ու բոլորի հոգսը նախ և առաջ մեր հոգսն է:
Մի երկու խոսք էլ Բ խմբի մասին, թեկուզ և զուտ նրա համար, որ ընթերցողի մեջ տպավորություն չստեղծվի, թե այն կատարյալ անտարբերության ենք մատնել: Հասկանալի պատճառներով Իսպանիա-Թաիթի երեկ ուշ գիշերով կայացած հանդիպման մասին տեղեկությունը չէինք կարող օրվա համարում ներկայացնել, սակայն սրա հետ մեկտեղ կասկած էլ չունենք, որ իսպանացիները դրանում հաղթելու են: Խնդիրն այն է, թե իսպանացիներն արդյո՞ք իրենց կխնայեին ու խաղում բասկետբոլային հաշիվ չէին գրանցի:
Բոլորովին այլ վիճակ է Նիգերիա-ՈՒրուգվայ սպասվելիք հանդիպումում, քանզի այստեղ որոշվում է կիսաեզրափակիչ դուրս եկող երկրորդ թիմի հարցը: Նիգերիացիների երեք միավորի կողքին (առաջին խաղում 6:1 հաշվով հաղթել են թաիթցիներին) ուրուգվայցիները չունեն միավոր, քանզի զիջել էին իսպանացիներին, և պարտադրված են հաղթելու մրցակցին, եթե տուրիստական ուղեգրով չեն ժամանել Բրազիլիա, ինչին, բնականաբար, չենք հավատում: Այնպես որ, գավաթի այս խաղարկությունում գրեթե անհետաքրքիր խաղ չկա, յուրաքանչյուրը հետաքրքիր է յուրովի կամ էլ հանգամանքների բերումով ձեռք է բերել այդ արժեքը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1961

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ